[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության նախագահ Աշոտ Հովհաննեսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա են շոշափելի ձեռքբերումներ, ինչը հուսալի հիմք է ստեղծում ոլորտի հետագա զարգացման համար:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: