[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում "Թումո" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար:

Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս նախագիծը նաեւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: