[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հետեւել են Արցախի արեւելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին

 231012_Zoravarjutyuner__1__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության  Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հետեւել են Արցախի արեւելյան մասում տեղի ունեցող Պաշտպանության բանակի զորավարժությունների ընթացքին:

Զարավարժությունների ավարտից հետո Նախագահները պարգեւներ են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:
Այնուհետեւ Նախագահները մասնակցել են զորամասերից մեկում նոր զորանոցի բացման արարողությանը:
Նույն օրը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունում հայկական երկու հանրապետությունների ղեկավարները մասնակցել են ընդլայնված խորհրդակցությանը` նվիրված զորավարժությունների արդյունքների ամփոփման խնդիրներին: