Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Հատուկ ընդունելություն Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում՝ ի պատիվ ԼՂՀ պատվիրակության

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ‘’Հայաստան’’ Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպական աշխատանքներին մասնակցելու նպատակով, նոյեմբերի 20-ին այցելել է Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտո:

Օրվա առաջին կեսին պատվիրակությունը մասնակցեց հատուկ ընդունելությանը, որը Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանում կազմակերպվել է Արցախի պատվիրակության պատվին՝ նահանգային խորհրդարանի անդամ Խաչո Աչաջյանի և սենատոր Քեվին Դե Լեոնի նախաձեռնությամբ:

Իր խոսքում ԼՂՀ ԱԺ նախագահը հակիրճ ներկայացրեց Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումները՝        արժևորելով երկրում իրականացվող քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Խորհրդարանի նախագահն այդ համատեքստում կարևորեց Միացյալ Նահանգներում և, մասնավորապես, Կալիֆորնիայում ապրող մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքում իրականացվող ծրագրերին և կոչ արեց շարունակել աջակցությունը նաև մասնագիտական ու խորհրդատվական ձևերով:

Ողջունելով պատվիրակության անդամներին, Կալիֆորնիայի խորհրդարանականները վերահաստատեցին Արցախին առնչվող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու իրենց պատրաստակամությունը և հույս հայտնեցին, որ հաստատված համագործակցությունը կհամալրվի գործնական քայլերով:

Օրվա երկրորդ կեսին Արցախի պատվիրակությունն այցելեց Բերկլի քաղաք, որի համալսարանի իրավունքի դպրոցում կազմակերպվել էր կլոր սեղան՝  նվիրված ԼՂՀ-ում ընտրությունների դիտարկման գործընթացին: Քննարկումներին զեկուցումներով  հանդես եկան 2012թ. հուլիսի 19-ի ԼՂՀ նախագահական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ մասնակցած մի խումբ մասնագետներ: Դիտորդները համակողմանի վերլուծեցին անցած ընտրությունները՝ այն բաղդատելով տարբեր ընթացակարգերի հետ և, ընդհանուր առմամբ, բարձր գնահատեցին ԼՂՀ-ում հաստատված ընտրական ավանդույթը՝ այն գնահատելով որպես ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:

Կլոր սեղանի ընթացքում նախատեսված էր նաև ԼՂՀ խորհրդարանի նախագահի ելույթը։  Աշոտ Ղուլյանն անդրադարձավ դիտորդների կողմից ներկայացված դիտողություններին և հավաստիացրեց, որ Արցախում շահագրգռված են ընտրական գործնթացների հանդեպ միջազգային փոձագետների գնահատականներով, ուստի վճռական են կատարելագործելու ընտրական օրենսդրությունը՝ որպես պետական իշխանության ձևավորման ժողովրդավարական մեխանիզմ:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահն այնուհետև պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ