Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՍՏԵՂԾՎԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

karavar.jpgԿառավարության նիստում
Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։ 
Գործադիրը հավանություն է տվել  ԼՂՀ քրեական օրենսգրքի, ՙԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ և ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքների նախագծերին , որոնք կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը։
Կառավարության հավանությանն արժանացավ ԼՂՀ նախագահի հրամանագրի նախագիծը, որի համաձայն նախատեսվում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության երկրագործության և անասնաբուժական ու անասնապահական պետական տեսչությունները վերակազմակերպել նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության։ Գործադիրը մեկամսյա ժամկետում պարտավոր է ընդունել սպասվող հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։
Նիստում հաստատվեցին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի՝ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը, ԼՂՀ տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2013թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք միջոցառումների ցանկերը։ Սպառողների պետական պաշտպանության տեսչության նպատակներն են ապահովել ոչ պարենային ապրանքների անվտանգությունը, պաշտպանել սպառողների իրավունքները, կանխարգելել և վերացնել սահմանված պահանջների խախտումները։
2013 թ. զբոսաշրջության զարգացման՝ գործադիրի հավանությանն արժանացած ծրագրով նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են միջազգային շուկայում ԼՂՀ-ի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորմանը։ Վարչապետը հանձնարարեց առավել ուշադրություն դարձնել Արցախի՝ որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու հարցին՝ օգտագործելով գովազդային տեսահոլովակներ և այլ միջոցներ։
Ստեղծվեց ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի և Հաղթանակի օրվա տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողով, որի քննարկմանը  կներկայացվի տոնական միջոցառումների ծրագիրը։ 
Կառավարությունը հավանություն տվեց  համայնքների ղեկավարների համար սեմինար-դասընթացների կազմակերպման ծրագրին, որն ունի համայնքների ղեկավարների՝ համայնքային նշանակության հարցերը լուծելու և համայնքային սեփականությունը տնօրինելու կարողությունների, կառավարչական հմտությունների զարգացմանը նպաստելու նպատակ։ Նախատեսվում է 2013 թվականի ընթացքում կազմակերպել 5-օրյա դասընթացներ շուրջ 80 համայնքների ղեկավարների համար։ Վարչապետը առաջարկեց դասընթացների կազմակերպման գործում ներգրավել նաև հայաստանյան մասնագետների։
Կառավարության ընդունած մի քանի որոշումներ ուղղված են  բնապահպանության ոլորտի խնդիրների կարգավորմանը։ Դրանցից մեկի համաձայն ստեղծվեց ՙԲնապահպանական փորձաքննություն՚ պետական ոչ առևտրային կազմակերպություն և հաստատվեց կանոնադրությունը։ Կազմակերպության գործունեության նպատակն է ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, տրամադրել մասնագիտական եզրակացություններ։ Մեկ այլ որոշմամբ սահմանվեց բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը։
Նիստում լրացումներ և փոփոխություններ կատարվեցին կառավարության՝ նախկինում ընդունած մի շարք որոշումներում, ի գիտություն ընդունվեցին ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հաշվետվությունները 2012թ. գործունեության վերաբերյալ։ Այս և մյուս հաշվետվությունները ամբողջական տեսքով կզետեղվեն պաշտոնական տեղեկագրերում կամ կհրապարակվեն կառավարության համացանցային կայքում։
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին