[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր "Արցախբանկ" փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1974 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին>> օրենքով նախատեսված գումարների սահմաններում: