ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ՏԵՂԵՐՈՒՄ
Կառավարության նիստում
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:
Կառավարության հավանությանն արժանացան և ԼՂՀ օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Վերջին օրինագծով հստակեցվում են լիազոր և տարածքային մարմինների լիազորությունները և կարգավորվում հուշարձանների սեփականատերերի իրավունքները: Այդ փոփոխություններով պայմանավորված լրացումներ են նախատեսվում նաև և ԼՂՀ օրենքներում:
Գործադիրը հաստատեց ԼՂՀ պետական բարձրագույն, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ բուհ-երում ԼՂՀ-ին հատկացվելիք 2013-14 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով անվճար, վճարովի և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով առկա և հեռակա ուսուցմամբ տեղերը: Հնչեցին առաջարկություններ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ՀՀ բուհերում պահուստային ֆոնդից տեղեր հատկացնելու վերաբերյալ: Վարչապետը հանձնարարեց ուշադրություն դարձնել նաև Երևանում և արտերկրում պետպատվերով ուսում ստացող քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի կետերը ի կատար ածելուն: Նիստում սահմանվեց նաև ուսուցիչների ատեստավորման անցկացման կարգը: Մարտի 15-ից կսկսվի հերթական ատեստավորումը` հանրապետության տարբեր դպրոցների շուրջ 900 ուսուցիչների ընգրկմամբ:
Մեկ այլ որոշում ընդունվեց` ելնելով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն ամենամսյա դրամական օգնության, ինչպես նաև որոշման այլ դրույթների կիրարկման ժամանակ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից: Մինչ այժմ զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամներին, որոնց կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն սահմանված ամենամսյա դրամական օգնության իրավունքը ծագել է 2011թ. օգոստոս ամսից հետո, ԼՂՀ զինկոմիսարիատի կողմից կենսաթոշակ կամ դրա փոխարեն ամենամսյա դրամական օգնություն չի նշանակվել՝ բյուջետավորման գործընթացի հետ կապված։ Որոշմամբ նախատեսվում է բավարարել այդ քաղաքացիների դրամական հասանելիքը, ովքեր կդիմեն և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կներկայացնեն մինչև 2013թ. մայիսի 1-ը:
Օրակարգային հինգ հարցեր վերաբերում էին առողջապահության ոլորտին. հաստատվեցին 2013թ. գյուղական բնակչությանը մասնագիտացված բուժօգնության կազմակերպման ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի շրջանակներում հանրապետության գյուղական բնակչությունը տեղում կստանա բուժօգնություն: Սահմանվեցին նաև ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման, դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգերը, փոփոխություններ կատարվեցին նախկին որոշումներում:
Գործադիրը որոշում ընդունեց ռոյալթիների հաշվարկման համար իրացումից հասույթի հաշվարկման կարգի մասին, սահմանվեցին հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը:
Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրեր ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումները:
Ի գիտություն ընդունվեցին ԼՂՀ առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև ԿԱ սպորտի պետական կոմիտեի և փրկարար ծառայության` անցած տարվա գործունեության հաշվետվությունները: Ոլորտի պատասխանատուները կառավարության ղեկավարից ստացան հանձնարարականներ:
Տեղեկատվություն տրվեց նաև 2013թ. փետրվարի 13-17-ը Իտալիայի Միլան քաղաքում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցության վերաբերյալ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին