Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք եւ մասնակցել շրջանի 2012թ. գործունեության  վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր:

Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, եւ անհրաժեշտ է կատարել համապատասխան հետեւություններ ու միջոցներ ձեռնարկել դրանք արդյունավետ կերպով լուծելու համար՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:

Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը/փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: