[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը

            250313HHAGN -Info _1.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ այդ համագործակցությունը պահանջված է եւ օգտակար ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար` հավելելով, որ առկա են բոլոր նախադրյալները փոխգործակցության ընդլայնման եւ խորացման համար:

 AAA_250313_Info_.jpgՆույն օրը Բակո Սահակյանն ընդունել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանին եւ քննարկել Արցախում կազմակերպության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր: