Logo
Print this page

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան

 altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության  վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռեւս առկա բազմաթիվ խնդիրները:

Նախագահը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի եւ համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.