Logo
Print this page

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Համաձայն ԼՂՀ կառավարության մարտի 27-ի որոշման` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ, 2013 թվականի ապրիլի 1-ի (Սուրբ Հարության տոնին հաջորդող), հուլիսի 8-ի (Վարդավառ: Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնին հաջորդող), օգոստոսի 19-ի  (Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող) և սեպտեմբերի 16-ի (Խաչվերացի տոնին հաջորդող) աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխվում են 2013 թվականի ապրիլի 13-ի, հուլիսի 13-ի, օգոստոսի 24-ի և սեպտեմբերի 28-ի շաբաթ օրերը:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ 
կապերի վարչություն
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.