Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռեւս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ Նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:
Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: