[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների եւ Արցախի մայր բուհի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը

             777777777.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների եւ Արցախի մայր բուհի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ Նախագահ Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին եւ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր:290313SynopsysKT_ArPH_3_Info.jpg

290313SynopsysKT_ArPH_Info.jpgԵրկրի ղեկավարը վերոհիշյալ ընկերությունների եւ Արցախի պետական համալսարանի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության եւ գիտության առաջընթացի տեսանկյունից: Նախագահն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին մեր հանրապետության ինտեգրման համար: