[ARM]     [RUS]     [ENG]

Լեռնային Ղարաբաղը կամենում է իր օդային կապը հաստատել Հայաստանի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը, ինչպես արդեն հաղորդել ենք, հարցազրույց է տվել «Լյո Մոնդե պարբերականին: Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման մասին հարցի առթիվ վարչապետը ի մասնավորի նշել է. «Մենք ավարտել ենք օդանավակայանի կառուցումը հինգ-վեց ամիս առաջ: Այն, որ թռիչքները տեղի կունենան, հաստատ է 100%-ով : Հստակ ժամանակը նշանակված չէ, քանի որ դեռ պետք է լուծվեն  որոշ տեխնիկական խնդիրներ: Այս հարցը պետք է դիտարկել մարդկային և ոչ թե քաղաքական տեսանկյունից: Մարդիկ իրավունք ունեն շարժվել ցամաքային և օդային ճանապարհովե :
Թերթն անդրադարձել է, որ Ադրբեջանի դեմ պատերազմի ավարտից մոտ քսան տարի անց` Ղարաբաղը փորձում է այս կերպ պայքարել սեփական մեկուսացման դեմ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող հիմնական  ուղին երկար և ոլորուն, տեղ-տեղ շատ լեռնային մի ճանապարհ է, որ դժվարանցանելի է ձմռանը` առատ ձյան պատճառով: Երևանից Ստեփանակերտ հասնելու համար անհրաժեշտ է մոտավորապես ութ ժամ:
«Լյո Մոնդըե հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը ի սկզբանե սպառնում էր ոչնչացնել օդանավը, եթե թռիչքները վերսկսվեն, սակայն հիմա փոքր-ինչ մեղմացրել են իրենց հայտարարությունները, մինչ ամերիկացիները և եվրոպացիները զսպվածության կոչ էին անում Երևանին, որպեսզի չբարդանան հարաբերությունները: «Եթե Ադրբեջանը կրակ բացի, ապա նոր պատերազմ կսկսվի և նրանք չեն կարող օգտագործել իրենց օդանավերը`թռիչքները խափանելու համար, քանի որ մենք ունենք մեր հակաօդային միջոցներըե` հավաստում է պրն Հարությունյանը: «Այս տարի Ադրբեջանում ընտրություններ են անցկացվելու, հետո ավելի հեշտ կլինի, նույնիսկ եթե նրանք շարունակելու են արձագանքել հիստերիկ կերպովե,- նշել է վարչապետ Ա. Հարությունյանը «Լյո մոնդե պարբերականին տված հարցազրույցում:
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին