[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Մարտունի քաղաք

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Մարտունի քաղաք եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության  վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ անցած տարվա ընթացքում շրջանում իրականացվել են ծավալուն աշխատանքներ, որոնց արդյունքներն ակնառու են: Միեւնույն ժամանակ, երկրի ղեկավարի խոսքով, շրջանում առկա են բազմաթիվ խնդիրներ եւ անելիքներ: Բակո Սահակյանն ընդգծել է ակտիվ եւ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը եւ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: