Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր

               Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր Նարինե Նարիմանյանին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Սամվել Ավանեսյանը։