[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

             030713_Tndjri_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է "Տնջրե" պատանի երաժիշտ-կատարողների միջազգային երաժշտական երրորդ փառատոնի մի խումբ մասնակիցների եւ կազմակերպիչների:

            Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել արդեն ավանդական դարձած փառատոնի անցկացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարություն ունի մեր հանրապետության կյանքում եւ Արցախը միջազգային մշակութային ասպարեզում ճանաչելի դարձնելու գործում:

            Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: