[ARM]     [RUS]     [ENG]

"Դենտեքս Դենտալ Գրուպ" ատամնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

          zzz.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է Ստեփանակերտում "Դենտեքս Դենտալ Գրուպ"  ատամնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

            Երկրի ղեկավարը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական նման հաստատության առկայությունը մայրաքաղաքում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր հանրապետությունում ատամնաբուժության զարգացմանը:xxx.jpg

            Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: