ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Հանրապետությունում 2013թ. սեպտեմբերի 9-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 46686,9 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 790557,7 ցենտներ, միջին բերքատվությունը` 16,9 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 8978,7 հեկտար, կալսվել 164643,5 ցենտներ, միջին բերքատվությունը՝ 18,3 ց/հա, Հադրութի շրջանում հնձվել է 8092 հեկտար, կալսվել 169400 ցենտներ, միջին բերքատվությունը` 20,9 ց/հա, Մարտակերտի շրջանում հնձվել է 3204,1 հեկտար, կալսվել 28840,6 ցենտներ, միջին բերքատվությունը 9 ց/հա, Մարտունու շրջանում հնձվել է 11778,2 հեկտար, կալսվել 198369 ցենտներ, միջին բերքատվությունը՝ 16,8 ց/հա, Շահումյանի շրջանում հնձվել է 143,5 հեկտար, կալսվել 1877 ցենտներ, միջին բերքատվությունը՝ 13,1 ց/հա, Շուշիի շրջանում  հնձվել է 128,4 հեկտար, կալսվել 2465 ցենտներ, միջին բերքատվությունը՝ 19,2 ց/հա, Քաշաթաղի շրջանում հնձվել է 14362  հեկտար, կալսվել 224962,6 ցենտներ, միջին բերքատվությունը՝ 15,7 ց/հա: