[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

120913_HakobBaxdasaryan_Info.jpg Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին:               Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

            Երկրի ղեկավարն երախտագիտություն է հայտնել Բաղդասարյանների ընտանիքին Արցախին մշտապես սատարելու համար՝ այն համարելով հայրենասիրության դրսեւորման արժանի օրինակ:

            Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: