[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային եւ Լոս Անջելեսի շրջանային ու քաղաքային օրենսդիր եւ գործադիր մարմինների մի խումբ ներկայացուցիչների:

220913_California_Info_.jpgՀանդիպմանը քննարկվել են Կալիֆորնիայի եւ Արցախի միջեւ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: 

Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական եւ մշակութային ոլորտներին, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

            Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն շահագրգռված է Կալիֆորնիայի հետ փոխգործակցության ընդլայնման մեջ՝ այն համարելով պահանջված ու օգտակար մեր երկրի համար:

            Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը,  ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: