Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

              Ս. թ. սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիայի Վիեն քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Ժակ Ռեմիլյեի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Ֆրանսիա-Արցախ ավանդական կապերը և գոհունակություն հայտնել Ֆրանսիայի և ԼՂՀ տարբեր համայնքների միջև հաստատվող բարեկամական հարաբերությունների կապակցությամբ:

Երկուստեք ընգծվել է նրանց զարգացման ու խորացման անհրաժեշտությունը և նշվել, որ դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվում տարաբնույթ ծրագրեր իրականացնելու մշակույթի, կրթության, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նախարարը նաև պատասխանել է հյուրերի բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանն ու ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացներին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն