[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

               77777.jpgԵրկրի ղեկավարը կարեւորել է այսպիսի ենթակառուցվածքների առկայությունը մայրաքաղաք Ստեփանակերտում` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզմանը:

            Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նախագիծը հովանավորած մյուս բարերարներին Արցախին օգնելու համար` նշելով, որ դա բարեկամության վառ դրսեւորումներից է:444.jpg

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից: