Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք

                  231013_ShushiPrkararUsumnavarj__2__Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:

            Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ միջոցառումները ցույց են տվել  հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների ստորաբաժանումների բարձր պատրաստվածությունը, տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաեւ այդ կառույցների միջեւ սերտ փոխգործակցության առկայությունը:7777777.jpg

            Բակո Սահակյանը կարեւորել է նման ուսումնավարժությունների պարբերաբար անցկացումը` դրանք համարելով օգտակար Արցախի եւ Հայաստանի համար:

            Նախագահ Սահակյանը պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել ուսումնավարժությունների ընթացքում աչքի ընկած ԼՂՀ փրկարար ծառայության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչների: