Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

4444_1.jpgՀոկտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Գյումրիի ՙԸնտանիք՚ մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաներին  և Աշոցքի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների, ովքեր աշնանային արձակուրդի այս օրերին արցախցի հասակակիցների հետ միասին հանգստանում էին  Գանձասարի ճամբարում։
 Երեխաների ճամբարային հանգիստն իրականացվել է Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Արցախի ժողովրդավարական կուսակցության և ԼՂՀ  ԱԺ կին պատգամավորների համատեղ ջանքերով։ 
Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի մեծ դահլիճում։ 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԱԺ նախագահը կարևորել է նման միջոցառումների նշանակությունը մատաղ սերնդի հայրենաճանաչության գործընթացում։ Նշելով, որ ճիշտ և օգտակար նախաձեռնություն ու ծրագիր է մայր հայրենիքից ժամանած դպրոցականների արցախյան հանգստի կազմակերպումը, նա վստահություն հայտնեց, որ հետագայում ևս այն անպայման կշարունակվի՝ ստանալով փոխադարձ այցերի տեսք։ Հուսով եմ,  ասաց խորհրդարանի նախագահը, որ այս օրերի ձեր համատեղ հանգիստը, էքսկուրսիաները բնության գեղատեսիլ վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ և նոր շփումներն ու ծանոթությունները անջնջելի տպավորությունների տեղիք են տվել և կհիշվեն ամբողջ կյանքում՝ պահպանվելով ձեր մեջ որպես Հայաստան-Արցախ մեկ միասնական հայրենիքի ընկալման արտահայտություն։
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը։ 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն