[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

                  121113_SerzhSargsyan_Zoravarjutyun__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 12-ին հանրապետության հյուսիսային հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

            Նույն օրը երեկոյան հայկական երկու հանրապետությունների նախագահները Ստեփանակերտ քաղաքում մասնակցել են Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի խորհրդակցությանը՝ նվիրված զորավարժությունների ընթացքին:45555.jpg

            Նախագահ Սահակյանը կարեւորել է Պաշտպանության բանակի պաշտպանունակության մակարդակի հետեւողական բարձրացումը՝ այն համարելով Արցախի անվտանգության ապահովման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ամենաազդեցիկ բաղադրամասերից մեկը:

            Միջոցառումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: