[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Թամարա Քոչարյան-Պետրոսյանի ընտանիքին:

Հեռագրում ասված է.

  ''Խոր ցավով տեղեկացա «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի մահվան մասին:

 Մեծ է նրա ավանդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սատարելու, ֆրանս-արցախյան հարաբերությունները զարգացնելու գործում: Աշխատանքային այցով լինելով Ֆրանսիայում՝ մենք պարբերաբար հանդիպում եւ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկում էինք մեր ժողովրդի առջեւ ծառացած հարցերը: Տիկին Թամարայի խորհուրդներն ու հայացքները եղել են հավասարակշռված, խորաթափանց ու հայրենասիրական: Մենք միշտ կզգանք նրա բացակայությունը:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:

Թամարա Քոչարյան-Պետրոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում'':