Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին:
Նախագահ Սահակյանը ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումների վկայականներ է հանձնել անվանի արվեստագետներին` նշելով, որ նրանց աշխատանքը մեծ հարգանք եւ սեր է վայելում Արցախում:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ պաշտոնատար այլ անձինք: