[ARM]     [RUS]     [ENG]

Շնորհավորական ուղերձ

  altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի

Շնորհավորական ուղերձը

ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ

Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի հայրենակիցներ,  

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ, տոն, որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի կյանքում:

Դեկտեմբերի 10-ը արցախցիների համար նշանավորվեց պետական կարեւորագույն իրադարձությունների շնորհիվ, որոնք դարձան մեր հետագա զարգացման հիմքն ու ուղենիշը: 1991 թվականին Արցախը մեկընդմիշտ ընտրեց անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին եւ 15 տարի անց կրկին վերահաստատեց ու ամրագրեց այդ պատմական որոշումը` իր աներեր -ն ասելով երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը:

Հավատարիմ լինելով ժողովրդավարության նորմերին ու պահանջներին, առաջնորդվելով համամարդկային սկզբունքներով ու արժեքներով, որոնց հիմքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները, մենք անցել ենք բարդ ու դժվարին ճանապարհ եւ հասել շոշափելի հաջողությունների: Սակայն դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ: Օրենքի գերակայությունը եւ բոլորի հավասարությունը նրա առջեւ պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար, պարտադիր պայման լինի յուրաքանչյուրի աշխատանքում եւ առօրյա կյանքում: Միայն այսպես կարող ենք կառուցել հզոր եւ զարգացած երկիր:

Թանկագին արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս երկտոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: