Logo
Print this page

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր

 Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու եւ ''Վաչագան բարեպաշտ'' մեդալով պարգեւատրելու մասին:

Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել`
 
Գարի Ավանեսյանին      
''Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն'' պետական ոչ առեւտրային կազմակերպության պարուսույց
 
Մարինե Մեսրոպյանին
''Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն'' պետական ոչ առեւտրային կազմակերպության երգչախմբի ղեկավար։
 
''Վաչագան Բարեպաշտ'' մեդալով պարգեւատրվել են`
 
Նաիրա Նաջարյանը
''Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն'' պետական ոչ առեւտրային կազմակերպության ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն
 
Ելենա Սարգսյանը
''Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն'' պետական ոչ առևտրային կազմակերպության պարուսույց (հետմահու)։
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.