[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

          Հեռագրում ասված է.

         ''Մեծարգո պարոն Սարգսյան,

Ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր`Ազատ Սարգսյանի մահվան մասին:

Ազատ Ավետիսի Սարգսյանը եղել է չափազանց աշխատասեր, համեստ ու պարկեշտ, բոլորի կողմից հարգված ու սիրված մի անձնավորություն: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին'':