[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» (ՀՅԴ) եւ «Ժողովրդավարություն» (ԱԺԿ) պատգամավորական խմբերի անդամների հետ:

          231213_Dashnakcutyun_Info.jpg Հանդիպմանը քննարկվել են 2014թ. պետբյուջեի ընդունման հետ կապված հարցեր:

            Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբերի ակտիվ մասնակցությունը եւ նրանց կողմից արված առաջարկները բյուջեի քննարկումների ընթացքում` նշելով, որ գործադիր եւ օրենսդիր իշխանական թեւերի մասնակցությունը պետական այս  գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընդունմանը նշանակալի դերակատարություն ունի հավասարակշռված եւ իրատեսական մոտեցումների մշակման համար: