Logo
Print this page

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ հանդիպել  է Արցախի պետական համալսարանի  տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ` ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Վարչապետն իր գոհունակությունն է հայտնել համալսարանում վերջերս կազմակերպված համաժողովին ուսանողների ներկայացրած թեմատիկ աշխատանքների վերաբերյալ, որին ներկա էր նաև ինքը: Առաջիկայում կառավարության ղեկավարի կողմից կառաջարկվի մրցույթ` ուսանողների լավագույն աշխատանքներն ի հայտ բերելու նպատակով: 

Ա. Հարությունյանը ուսանողներին կոչ արեց ակտիվություն ցուցաբերել և լուրջ աշխատանքներ ներկայացել. հաղթողներին սպասվում են դրամական պարգևներ, աշխատանքի տեղավորման հեռանկարային առաջարկություններ:

 Հանդես գալով բանախոսությամբ` վարչապետն անդրադարձել է աշխարհում, մասնավորապես,  ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակներին: Կառավարության ղեկավարի խոսքով` ինչպես ԱՊՀ մյուս երկրների, այնպես էլ Հայաստանի և ԼՂՀ-ի  տնտեսության գլխավոր ռիսկերից մեկը Ռուսաստանում ՀՆԱ-ի տեմպերի թուլացումն է, ինչը Հայաստանի և Արցախի տնտեսության վրա կարող է ազդել երեք ուղղություններով` դրամական փոխանցումների, Հայաստանից արտահանվող ապրանքների ու ներդրումների կրճատմամբ: Այս պայմաններում ԼՂՀ-ում անցած 9 ամսվա կտրվածքով արձանագրվել է համախառն ներքին արդյունքի 8,1 տոկոսի աճ` ԱՊՀ երկրներում գրանցված միջին  2 տոկոս աճի համեմատությամբ: 

Անդրադառնալով  2014թ. բյուջեին,  Արա Հարությունյանն այն համարել է հիմնականում սոցիալական, քանի որ բյուջեի զգալի մասը` մոտ 25 տոկոսը, հատկացվում է սոցիալական ծրագրերի իրագործմանը: Վարչապետը համեմատություններ է անցկացրել տարածաշրջանային  երկների տարբեր` կրթության, սոցիալական և այլ  ոլորտների զարգացմանն ուղղված  հատկացումների  միջև:

Պատասխանելով ուսանողների հարցերին` Ա, Հարությունյանը, ի մասնավորի,  անդրադարձել է հանքարդյունաբերությանն ու էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերին:

Հանդիպման ավարտին վարչապետը  շնորհավորել է ներկաներին գալիք նոր տարվա առթիվ, մաղթել խաղաղություն և  նորանոր հաջողություններ:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.