[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ: 
Քննարկման հիմնական թեման ԱԺ առաջիկա լիագումար նիստում ՙԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մեջ ներառված օրինագծերի՝ նախորդ նիստում ընդմիջված քննարկումները շարունակելու հարցն էր: 
ԱԺ նախագահի հաղորդմամբ՝  արդեն ստացվել է սահմանված ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացված պատգամավորական լրացուցիչ առաջարկությունների պատասխանների ամփոփաթերթիկը:  
Խորհրդակցությանը ճշտվեցին լիագումար նիստում բյուջետային փաթեթի, ինչպես նաև նիստի օրակարգի մեջ ներառելու համար երաշխավորվող այլ հարցերի քննարկման ընթացակարգերը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: 
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, հիմք ընդունելով բյուջետային քննարկումների ժամանակացույցով սահմանված ժամկետը,  ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում: 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն