Logo
Print this page

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 27-ին մասնակցել է Պաշտպանության բանակի միավորումների եւ զորամասերի հրամանատարներին եւ 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին արժեքավոր նվերների հանձնման հանդիսավոր միջոցառմանը:

               271213_PB_Nverner_Info.jpgԻր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ մեր բանակը հանդիսանում է համայն հայության հպարտությունը, քանի որ նա պաշտպանում է ոչ միայն Արցախի սահմանները, այլեւ ողջ հայ ժողովրդի արժանապատիվ ապագան:

            Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, սպառազինության արդիականացումն այսուհետ էլ լինելու է մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: 27.jpg

            Բակո Սահակյանը շնորհավորել է զինծառայողներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել անփորձանք ծառայություն, ուժ ու կորով, առողջություն եւ ամենայն բարիք:

            Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.