[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ մարդկանց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

           281213_Pargevatrum__1___Info.jpgԻր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ամենօրյա քրտնաջան աշխատանքը՝ ուղղված երկրի զորացմանն ու բարգավաճմանը, մեր անկախ պետականության ամրապնդմանը, հայրենասիրության յուրօրինակ դրսեւորում է եւ արժանի է բարձր գնահատանքի:

            Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ դա նոր խթան կհանդիսանա ավելի մեծ նվիրվածությամբ աշխատելու եւ նոր հաջողությունների հասնելու գործում՝ հավելելով, որ ցանկացած ոլորտում արձանագրած ձեռքբերումները մեր ողջ ժողովրդի հաղթանակն է եւ մեծապես նպաստում է համընդհանուր գործի առաջընթացին:28.jpg

            Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: