[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

 bbbbbbbbbb.jpgՆախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության եւ կառուցվածքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը վերանվանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի։

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Դավիթ Բաբայանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնից: