[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված 2013թ. պետական գույքի կառավարման ոլորտում կառավարության աշխատակազմի կատարած աշխատանքներին:

           4555.jpgՀամապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: 

Երկրի ղեկավարը նշել է, որ պետական գույքի կառավարումը հանդիսանում է տնտեսության կարեւոր ուղղություններից մեկը, եւ դրա արդյունավետ իրականացումից մեծապես կախված է առկա ներուժի ճիշտ օգտագործումը եւ զարգացման համար հուսալի նախադրյալների ստեղծումը:

            Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

      Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: