Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Հանդիպում բրիտանացի խորհրդարանականների հետ

Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում  ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին`  Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:

Հանդիպմաը, բարձր գնահատելով  բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության նկատմամբ, ԱԺ նախագահը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը:

Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները, նշել է նա, վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին:

Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում:

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ