[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նստավայրում մարտի 2-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

020314_Gabrielyanc_80_amyak__Info.jpg

Ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ եւ ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ԼՂՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը պարգեւատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Շնորհավորելով հոբելյարին` Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ակադեմիկոս Գաբրիելյանցը մեծ ավանդ ունի ոչ միայն Արցախում հանքարդյունաբերության զարգացման մեջ, այլ նաեւ մշակութային կյանքում` մեծապես աջակցելով Շուշիում կերպարվեստի թանգարանի կայացման գործին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

 

         ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ