[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին մասնակցել է Արցախի եւ Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումներին:

               2.jpgԵրկրի ղեկավարը ներկա է գտնվել ԼՂՀ ՊԲ Վ. Սարգսյանի անվան զորամասում կազմակերպված հանդիսավոր հավաքին եւ հանդես եկել ելույթով:

            Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանը կանգնած էր մեր ժողովդրի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից եւ առաջին հրամանատարներից մեկը եւ դեռեւս կենդանության օրոք արժանացել է Սպարապետի պատվավոր կոչմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը եւ բանակի զորացումը:1.jpg

            Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված երեկոյին:

050314_VazgenSargsyani__55__1__Info.jpgՄիջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Հայաստանից ժամանած հյուրեր:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ