[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

bako_sahakyan46001322205458.jpgԹանկագին կանայք, 
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ։
Այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց՝ մեր մայրերի, տատիկների ու քույրերի, կանանց ու դուստրերի նկատմամբ, փորձում արտահայտել մեր սերն ու հարգանքը, լինել ավելի ուշադիր ու հոգատար։  Փորձում ենք գնահատել ձեր դերն ընտանիքում ու մեր պետության կյանքում եւ հայտնել մեր խորին երախտագիտությունը։ 
Առանց ձեզ, սիրելի կանայք, ոչ մի բարի գործ չի կարող հաջողությամբ պսակվել։ Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից։ Եվ մենք կանենք հնարավորը, որպեսզի դուք լինեք միշտ ուրախ ու երջանիկ։ 
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին։ Եղեք առողջ ու գեղեցիկ։ Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում եւ մեր հայրենիքում։
 
ք.Ստեփանակերտ 
8 մարտի 2014թ.