[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

           Մարտի 6-ին Բեռլինում՝ Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում, տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ 

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը։ 
Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդը։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ Արտակ Կիրակոսյանը և ջութակահար Դավիթ Խաչատրյանը։
Երեկոյին ներկա էին հայ համայնքի, ինչպես նաև դիվանագիտական, քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ: 
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն