[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

altՆախագահը ներկայացրել է 2013թ. տարբեր ոլորտներում մեր հանրապետության ձեռքբերումներն ու խնդիրները, 2014թ. նախատեսվող ծրագրերը, անդրադարձել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին: 

Այնուհետեւ Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ պարբերական հանդիպումները՝ նշելով, որ  մայր բուհը մեր հանրապետության գիտակրթական ամենախոշոր հաստատությունն է եւ հանդիսանում է  պետության կադրային ներուժի, մտավորականության ու մասնագետների պատրաստման առանցքային օղակներից մեկը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ