ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին եւ "Պեռնո Ռիկար" ընկերության մի խումբ ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:
Երկուստեք կարեւորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որի համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ