[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը

             1862.jpgԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

                 Սիրելի երեխաներ,

Թանկագին ծնողներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Այս տոնը մի առանձնահատուկ ջերմությամբ ու ուրախությամբ է լցնում մեր սրտերը, ինչպես եւ երեխաները, ովքեր մեր կյանքը դարձնում են ավելի իմաստալից ու երջանիկ:

Մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը մշտապես գտնվում եմ մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. ունենալ առողջ ու երջանիկ, կիրթ ու ժամանակակից սերունդ, բազմակողմանի զարգացած ու շնորհալի երեխաներ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Արցախի բոլոր երեխաներին այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու անհոգ տարիներ: Թող հաջողություններն ու երջանկությունն ուղեկցեն ձեզ ձեր կյանքի ճանապարհին: