Logo
Print this page

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագիծ եւ տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:

            1111.jpgԵրկրի ղեկավարը "Արիության համար" եւ "Մարտական ծառայություն" մեդալներ է հանձնել  մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար:

            Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծել է, որ այսուհետ էլ կարվի ամեն ինչ պետության սահմաններն ամուր  եւ անվտանգ պահելու ուղղությամբ:

            Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.