[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Գալյա Առուստամյանի ընտանիքին:

Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա «ԼՂՀ զոհված ազատամարտիկների  հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, մեր ժողովրդի նվիրյալ զավակ Գալյա Առուստամյանի անժամանակ մահվան մասին:

            Գալյա Առուստամյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս: Նա ճանաչված հասարակական գործիչ էր, ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական պայքարում: Անգնահատելի է նրա ավանդը զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու եւ մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում:

            Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ  մաղթում արիություն ու ոգու կորով:

Տիկին Առուստամյանի պայծառ կերպարը միշտ կլինի մեզ հետ»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ