[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԺ պատվիրակության այցը Ֆրանսիա

Հունիսի 16-ին մեկնարկեց ԼՂՀ Ազգային ժողովի  նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության երկօրյա այցը Փարիզ:
           
Այցի առաջին օրը պատվիրակությունն այցելեց Փարիզյան շրջանում գտնվող Դպրոցասեր վարժարան, որտեղ հանդիպում ունեցավ դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և աշակերտության հետ:

          Նույն օրը պատվիրակությունն այցելեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն և  հանդիպում ունեցավ դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Պատվիրակությունն այնուհետև ԼՂՀ Ազգային ժողովի անունից ծաղկեպսակ դրեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի հուշարձանին, որից հետո Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սրահում հանդիպում ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի թեմական խորհրդի անդամների հետ:
          
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում նախատեսվում են արցախցի խորհրդարանականների հանդիպումները Ֆրանսիայի Սենատում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի, Ֆրանսիայի Ազգային ժողովում՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի և Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների հետ:

ԼՂՀ ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ռոմելա Դադայանը (ՙՀայրենիք՚ խմբակցություն), Լյուդմիլա Բարսեղյանը (Ժողովրդավարություն՚ խմբակցություն/ և Արմեն Սարգսյանը (ՙԴաշնակցություն՚) խմբակցություն/:

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ