Logo
Print this page

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ:

200614_HH_Dataxazutyun__Info.jpgՀանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի  զարգացնելու ու խորացնելու համար:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.